Հ. Շափաղաթյան. Հուսախաբ անելը Լ. Տեր-Պետրոսյանի ձեռագրի մի մասն է դարձել
16/01/2013 16:46

Հ. Շափաղաթյան. Հուսախաբ անելը Լ. Տեր-Պետրոսյանի ձեռագրի մի մասն է դարձել

ՀՀԿ-ԲՀԿ կուլիսային բանակցությունների արդյունքում կայացվել է մի որոշում, որի արդյունքում Գագիկ Ծառուկյանը ուղղակի չի առաջադրվել: Այս մասին, անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը:

Քաղաքագետն անդրադարձավ նաև քաղաքական դաշտի այլ ներկայացուցիչների` ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի դիրքորոշումներին ու ասաց. «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն իրենց ուժերն ավելի ճիշտ գնահատեցին, քան մյուս քաղաքական ուժերը: ՀՅԴ-ն պարզ գիտակցում է, որ ինքն այսօր որևէ դերակատարություն ունենալ այլևս չի կարող»:

ՀԱԿ-ի առնչությամբ քաղաքագետը նշեց, որ ՀԱԿ-ը ևս քաղաքական դաշտում էական դերակատարություն ունենալու հնարավորությունից զրկված է եղել և չէր կարող թեկնածու առաջադրել: «Որևէ անելիք ՀԱԿ-ն իր համար չի տեսնում: Շատ ճիշտ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու պարագայում ՀԱԿ-ը որևէ այլ թեկնածու չառաջադրեց»,- ասաց նա, ապա հավելեց.

«Հասարակության մեջ կար մի ստվար զանգված, որը սպասում էր Լ. Տեր-Պետրոսյանի առաջադրվելուն, բայց նրա չառաջադրվելը զարմանք չի հարուցում, քանի որ արդեն որերորդ անգամ նա հուսախաբ է անում իր ընտրազանգվածին ու իր հետևում կանգնած մարդկանց: Հուսախաբ անելը Լ. Տեր-Պետրոսյանի ձեռագրի մի մասն է դարձել»: 

Հ. Շափաղաթյան. Հուսախաբ անելը Լ. Տեր-Պետրոսյանի ձեռագրի մի մասն է դարձել