Քաղաքագետ. Ժողովուրդը սպասում էր ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը
16/01/2013 19:47

Քաղաքագետ. Ժողովուրդը սպասում էր ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը

«Ես միանշանակ կիսում եմ այն կարծիքը, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այս ընտրություններում չունի արժանի մրցակից: Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյան թեկնածուն լավագույնն է, և այդ պատճառով է, որ չունի: Պարզապես տիրող քաղաքական մթնոլորտն է հանգեցրել դրան»: Այս մասին, անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ դասախոս, քաղաքագետ Հասմիկ Շափաղաթյանը:

Նրա խոսքով` անցած նախագահական ընտրություններից մինչև հիմա ՀՀԿ-ն ունեցել է մեծ դերակատարություն և կարողացել է տարածել այն կարծիքը, որ Սերժ Սարգսյանը բացառիկ է:

«Իրականացավ դեռևս 6-7 ամիս առաջ Է. Շարմազանովի այն հայտարարությունը, թե մյուս թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար: Կարելի է այսպիսի բազմաթիվ օրինակներ բերել, երբ ՀՀԿ-ն ժողովրդի գիտակցությունը որոշակի առումով ադապտացրել է այն մտքին, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանից լավը լինել չի կարող»,- հավելեց բանախոսը:

Քաղաքագետի համոզմամբ` քաղաքական գործողությունները տրամաբանորեն այն հանգուցալուծումն են ստացել, որ չի առաջադրվել այն թեկնածուն, որը պիտի առաջադրվեր:

«Ժողովուրդը սպասում էր ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը: Մի ստված զանգված կարծում էր, և տրամաբանական էլ կլիներ, որ Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր: Եկավ օրը, մի քաղաքական աճպարարություն արվեց և ԲՀԿ առաջնորդը չառաջադրվեց»,- եզրափակեց  խոսքը տիկին Շափաղաթյանը: 

Քաղաքագետ. Ժողովուրդը սպասում էր ԲՀԿ առաջնորդի առաջադրմանը