ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները Հայաստանից շատ ավելի մատչելի են
16/01/2013 09:13

ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները Հայաստանից շատ ավելի մատչելի են

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ համեմատած նախորդ տարիներին այս տարի տոնական օրերին Լեռնային Ղարաբաղ ավելի շատ հայաստանցիներ են այցելել: Այս մասին թերթին  հաղորդել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր տուրիզմի վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: Նրա փոխանցմամբ` Ղարաբաղ այցելած հյուրերից հաշվառվում են միայն օտարերկրյա քաղաքացիները, իսկ ՀՀ-ի քաղաքացիների մուտքի վիճակագրական անցուդարձը չի գրանցվում:

Այդուհանդերձ, նրա հավաստմամբ, այս տարի Հայաստանից ԼՂ գնացողների թիվը զգալիորեն մեծ է եղել: Ըստ Շահվերդյանի` ակտիվությունը պայմանավորված է նրանով, որ ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները համեմատած, օրինակ` Ծաղկաձորի, Ջերմուկի և այլ վայրերի, ավելի մատչելի են: 

ԼՂՀ-ում հանգստյան տների սակագները Հայաստանից շատ ավելի մատչելի են