«Քաղաքական ուժերին կա՛մ ահաբեկել են, կա՛մ պայմանավորվածություններ կան»
16/01/2013 16:18

«Քաղաքական ուժերին կա՛մ ահաբեկել են, կա՛մ պայմանավորվածություններ կան»

Միայն Գագիկ Ծառուկյանը կարող էր  Սերժ Սարգսյանի հետ հավասար պայքարի մեջ մտնել։ Այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ընտրություններին Գ. Ծառուկյանի չմասնակցելը, թվում է, թե բոյկոտ է, սակայն,  իրականում, ըստ քաղաքագետի, Ծառուկյանն աջակցում է Սերժ Սարգսյանին, քանի որ մրցակցություն չկա:

«Այս ամենը շատ լուրջ բացասական կողմեր ունի: Այսպիսով` ընտրությունների լեգիտիմությունը դրված է կասկածի տակ: Առյուծ պահող այդ հսկան, որ միշտ զարմացնում է բոլորին, ոմանց ահ ու սարսափ է ներշնչում, այդ մարդը լավ տրամադրությամբ գնում է Բրյուսել, որտեղ տեղի է ունենում նրա բենեֆիսը և, վերադառնալով Հայաստան, հրաժարվում է առաջադրվելուց»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է  խորհրդարան անցած մյուս ուժերին, որոնք բոյկոտել են նախագահի ընտրությունները, դրան  չմասնակցելով, Հ. Հովհաննիսյանի կարծիքով  նման պասիվ բոյկոտի համար 2 պատճառ կա. «Կամ նրանց իսկապես ահաբեկել են, կամ` կան պայմանավորվածություններ»:

 

«Քաղաքական ուժերին կա՛մ ահաբեկել են, կա՛մ պայմանավորվածություններ կան»