.jpg)
16/01/2013 19:55
Կրկիչ. «Ռայկարդը վստահեց ինձ»
«Միլանի» հարձակվող Բոյան Կրկիչը հայտարարել է, որ իր կարիերայում լավագույն մարզիչը «Բարսելոնի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդն է։ Այս մասին տեղեկացնում է «Football Italia»-ն:
«Ռայկարդն իմ կարիերայում ամենակարևոր մարզիչն է եղել։ Նա վստահեց ինձ և ճիշտ ճանապարհը գտնելու հնարավորություն տվեց։ Նա մեծագույն մարզիչ է՝ մեծ սրտով։ Այդ մասնագետը ֆուտբոլիստներին յուրահատուկ է վերաբերվում»,- նշել է Կրկիչը: