«Լոս Անջելես Գելեքսին» բանակցություններ է վարում Լեմպարդի հետ
16/01/2013 20:14

«Լոս Անջելես Գելեքսին» բանակցություններ է վարում Լեմպարդի հետ

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը բանակցություններ է վարում ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» հետ:

Թեև նախկինում նշվում էր, որ անգլիացին կարող է տեղափոխվել «Էվերտոն» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», այնուամենայնիվ, նրան ձեռք բերել ցանկացող թիմերի քանակն ավելանում է:

Նշենք, որ Լեմպարդի պայմանագրի ժամկետը «Չելսիի» հետ կլրանա այս տարվա ամռանը: Նոր համաձայնագիր ստորագրելու մասին լոնդոնյան ակումբը կարծես թե չի մտածում:

«Լոս Անջելես Գելեքսին» բանակցություններ է վարում Լեմպարդի հետ