Համածառայակցի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է
16/01/2013 10:56

Համածառայակցի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի զորամասում հունվարի 14-ին  համածառայակցի կողմից արձակված կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային մարմնական վնասվածք ստացած ժամկետային զինծառայող Մհեր Պողոսյանի վիճակը ծանր է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը: 

Մհեր Պողոսյանը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: 

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթեքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը, որը անզգուշացությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս):

Կատարվում է նախաքննություն: 

Համածառայակցի կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է