Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը
16/01/2013 11:13

Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը

Հունվարի 14-ից Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շալիկո Մանուչարյանը  ոչ միայն հացադուլ է հայտարարել, այլև կարել է իր բերանը: 

ԱՆ քրեակատարողական հիմնարկների մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նա գտնվում է առանձին խցում` բժիշկների հսկողության տակ:

Նրա խոսքով, կալանավորը բողոքում է իր դեմ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննությունից: 

Նախորդող հրապարակում` Կալանավորը պատրաստվում է հացադուլի. Հուսալքված ծնողների խնդրանքը
 


 

Կալանավորը հացադուլ է հայտարարել և կարել բերանը