Սոլդադոն քննադատել է «Ռեալին» և մրցավարությունը
16/01/2013 20:02

Սոլդադոն քննադատել է «Ռեալին» և մրցավարությունը

«Վալենսիայի» հարձակվող Ռոբերտո Սոլդադոյին դուր չի եկել Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլի առաջին հանդիպման մրցավարությունը, որում իր թիմը զիջեց 0:2 հաշվով։

«Դժվար է գալ «Սանտյագո Բեռնաբեու» և տուժել մրցավարների սխալ որոշումներից։ «Վալենսիայում» բոլորը լռում են, մինչդեռ «Ռեալի» ֆուտբոլիստներն անընդհատ դժգոհում են։ Մրցավարը կարող է մեկ անգամ սխալվել, սակայն երբ խաղի ընթացքում դրանք բազմաթիվ են, դա պարզապես զարմանալի է»,- նշել է Սոլդադոն:

Սոլդադոն քննադատել է «Ռեալին» և մրցավարությունը