.jpg)
ՊՀԾ-ն Սիրիայի կառավարություն սնունդ մատակարարելու թույլտվություն է ստացել
Պարենի համաշխարհային ծրագիրը Սիրիայի կառավարությունից թույլտվություն է ստացել համագործակցել տեղի հասարակական կազմակերպությունների հետ՝ 2.5 մլն քաղցած մարդու օգնություն հասցնելու համար: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star-ը:
«Նախկինում մենք կառավարությունից հասարակական կազմակերպությունների հետ հարաբերությունները զարգացնելու թույլտվություն չունեինք: Այժմ մենք ստացել ենք այդ թույլտվությունը: Նախագահ Բաշար Ասադի կառավորությունը անցած շաբաթ ՊՀԾ-ին ներկայացրել է 110 տեղական ՀԿ-ներից բաղկացած ցանկ»,- Ժնևում ճեպազրուցի ժամանակ ասել է ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Էրթարին Քոզինը՝ հրաժարվելով նշել օգնությունը տեղ հասցնելու կոնկրետ ժամկետները: