.jpg)
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հունվարի 16-ի ամենուրեք կդիտվի առանց տեղումների, օրվա մեծ մասն` արևային եղանակ: Լեռնային գոտիներում հնարավոր է քամի մինչև 18մ/վրկ ուժգնությամբ, բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին սպասվում է մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով:
Meteo-tv-ի հաղորդմամբ, Երևանում սպասվում է արևային եղանակ, տեղումներ չեն սպասվում: Հավանական է մերկասառույցը, հնարավոր է քամի: Զգուշացեք տանիքներից ընկնող ձյունից և սառույցից:
Այս գիշեր սպասվում է -10-12, ցերեկը 0-2, երեկոյան -3-5 աստիճան ցուրտ: