Փոխվարչապետի մոտ քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը
17/01/2013 15:20

Փոխվարչապետի մոտ քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն: Դրա ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր: Այս մասին հաղորդում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:


Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես նաև շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ:

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրներն, ինչպես նաև միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:

Փոխվարչապետը տեղեկացրել է , որ ոլորտում առկա խնդիրների բացահայտման և դրանց լուծման հարցերը լինելու են Հայաստանում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի նիստի օրակարգում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ խնդիրները կքննարկվեն նաև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովում:

 

Փոխվարչապետի մոտ քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության հարցը