Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները հանդիպել են Ա. Գևորգյանին
17/01/2013 19:26

Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները հանդիպել են Ա. Գևորգյանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը երեկ և այսօր  աշխատանքային հանդիպումներ է ունեցել հանրապետության քաղաքային և խոշոր գյուղական համայնքների նորընտիր ղեկավարների հետ: Այս մասին հայտնում են ՏԿ նախարարության մամուլի ծառայությունից:

Քննարկվել են 2012թ. համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին, համայնքներում տարբեր աղբյուրներով իրականացվող ծրագրերի ընթացքին, կառավարություն-համայնքներ համագործակցությանը վերաբերող և մի շարք այլ հարցեր:

Փոխվարչապետն առանձնահատուկ կարևորել է համայնքների ղեկավարների պատասխանատու գործելաոճը` համայնքային խնդիրների լուծման և բնակչությանը որակյալ ծառայություններ մատուցելու հարցում:

Նա միաժամանակ հայտնել է, որ Կառավարությունը պատրաստակամ է աջակցել առկա խնդիրների լուծման գործում: Ա. Գևորգյանը նաև կարևորել է տեղական ինքնակառավարման մարմիններ-մարզպետարան-պետական մարմիններ շղթայի արդյունավետ աշխատանքը:

Համայնքների ղեկավարները, աղբյուրի փոխանցմամբ,  տեղեկություններ են ներկայացրել ծրագրերի ընթացքի, առկա խնդիրների մասին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստացել պարզաբանումներ: 

Քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները հանդիպել են Ա. Գևորգյանին