Այսօր` Մակեդոնիա-Հայաստան
17/01/2013 19:17

Այսօր` Մակեդոնիա-Հայաստան

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկելիք Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Երեկ երեկոյան թիմը ժամանել է Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում այդ երկրի ֆուտզալի ազգային ընտրանու հետ: Մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պատվիրակության կազմում Սկոպիե մեկնած ՀՖՖ հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանի հետ:

«Երեկ երեկոյան ժամանեցինք Մակեդոնիա, և հենց երեկ էլ հավաքականն անցկացրեց առաջին մարզումը: Տղաների տրամադրությունը նորմալ է, բոլորը կազմ ու պատրաստ են, իսկ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն Կիպրոսում հանդես եկող Արմեն Դանիելյանը, ով, հավանաբար, թիմին կմիանա արդեն Բուլղարիայում: Այս պահին պատրաստվում ենք մեկնել Նեգոտինո քաղաք, որտեղ էլ կկայանա Մակեդոնիայի ու Հայաստանի ֆուտզալի հավաքականների հանդիպումը: Այն կսկսվի Երևանի ժամանակով ժամը 21.00-ին»,- նշել է Ղամբարյանը:

Այսօր` Մակեդոնիա-Հայաստան