Ձկնարդյունաբերության ոլորտը գնում է խոշորացման
17/01/2013 19:37

Ձկնարդյունաբերության ոլորտը գնում է խոշորացման

Թեև խոսվում է, որ Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային պաշարները նվազել են և բնապահպանության նախարարությունը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը խստացրել է, այնուամենայնիվ, ջրօգտագործման նոր թույլտվություններ են տրվում և այն էլ՝ խոշոր ձկնաբուծարանների համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը:

Ըստ նրա՝ նոր թույլտվությունները, հիմնականում, տրվել են Արաքս գետի շրջակայքի համայնքներում` Սայաթ-Նովա, Նորամարգ, որոնք ցածրադիր են ներկայումս գործող ձկնաբուծարանների նկատմամբ, և որտեղից ստորգետնյա ջրի հասանելիությունը ավելի հեշտ է:

Ա. Աթոյանը գտնում է, որ այստեղ կա տնտեսական մրցակցության անհամապատասխանություն, կառուցվում են խոշոր և նորագույն տեխնոլոգիաներով հագեցած ձկնաբուծարաններ, սակայն վերջիններիս գործունեության հետևանքով վատթարացրել է ստորգետնյա ջրի վիճակը, և որոշ ձկնաբուծարաններ կանգնած են փակվելու խնդրի առջև:

«Հայ ձկնաբույծների միավորումն» առաջարկում է դադարեցնել նոր թույլտվությունների տրամադրումը, որպեսզի նախկին ձկնաբուծարանները չջրազրկվեն, առաջարկվում է նաև ծայրահեղ միջոց` դադարեցնել հորատումը:
 

Ձկնարդյունաբերության ոլորտը գնում է խոշորացման