Ադրբեջանում զինվոր է վիրավորվել
17/01/2013 20:20

Ադրբեջանում զինվոր է վիրավորվել

Ադրբեջանում զինվոր է վիրավորվել: Այս մասին հաղորում է «ԱՊԱ» լրատվական գերծակալությունը:

Լրատվական գործակալության հաղորդած տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել Բաքվի Շուվալան գյուղում տեղակայված ռազմաբժշկական ծառայության պահպանության գնդի զորամասերից մեկում:

Զինծառայող Սուբհան Մահմուդովի վրա անհայտ պատճառներով կրակ են բացել: Մահմուդովը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է:

Հաղորդվում է, որ անհապաղ վիրահատված զինվորի առողջական վիճակը գնահատվում է որպես ծանր: 

Ադրբեջանում զինվոր է վիրավորվել