Հայ-լեհական համագործակցությունը հետագա զարգացման հեռանկարներ ունի
17/01/2013 11:36

Հայ-լեհական համագործակցությունը հետագա զարգացման հեռանկարներ ունի

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-լեհական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ` գոհունակությամբ նշելով, որ այն ունի հետագա զարգացման լավ հեռանկարներ: Այդ համատեքստում Ա. Բաղդասարյանը և Զ. Ռաչինսկին անդրադարձան ԱԱԽ քարտուղարի առաջիկայում նախատեսվող Լեհաստան այցի հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԽ լրատվական ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ:
 

Հայ-լեհական համագործակցությունը հետագա զարգացման հեռանկարներ ունի