Աշխարհի ամենատարօրինակ թեկնածուները (Տեսանյութ)
17/01/2013 20:54

Աշխարհի ամենատարօրինակ թեկնածուները (Տեսանյութ)

Աշխարհի տարբեր երկրներում նախագահական ընտրություններին տարբեր թվերին մասնակցել են իրենց յուրահատկություններով, տարօրինակ պահվածքով և նախընտրական ծրագրերով աչքի ընկնող թեկնածուներ:

Ստորև ներկայացնում ենք իրենց յուրահատկություններով տարբերվող քաղաքական գործիչներին, որոնք այս կամ այն ձևով մասնակցությունն են ունեցել իրենց երկրների նախընտրական գործընթացներին:

Ամերիկացի հայտնի անարխիստ և ակտիվիստ Վերմին Սուպրիմը, ով հայտնի է ԱՄՆ-ում համապետական և տեղական ընտրություններում իր տարօրինակ պահվածքով,  2012 թ.-ին մասնակցեց ԱՄՆ-ի նախագահական ընտրապայքարին:
Նա հայտնի է իր յուրահատուկ տեսքով` գլխին կրում երկարաճիտ կոշիկ:

2012 թ.-ին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ իր նախընտրական ծրագրում նա առաջարկում էր ատամների մաքրումը դարձնել պարտադիր գործողություն յուրաքանչյուր քաղաքացու համար:

Բացի այդ, Սուպրիմը խոստացել էր ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո յուրաքանչյուր ամերիկացու մեկական պոնի նվիրել:
Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ում կստեղծվեն շատ աշխատատեղեր, եթե երկիրն անցնի պոնի տնտեսության:

Հեռուստաբանավեճերից մեկի ժամանակ Սուպրիմը էլֆիական փոշի է լցրել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մեկ այլ թեկնածու Ռենդալ Տերրի վրա՝ բացականչելով, որ նա արվամոլ է, ինչը մասին Սուպրիմը իմացել է Հիսուսից:

Կանադացի Ջոն Տարմելը 60 տարեկան է: Նա բազմիցս փոխել է կուսակցությունները: Քաղաքական հայացքներով մոտ է սոցիալիստներին և «կանաչներին»:  Տարմելը 1979 թ.-ից մինչև 2011 թ.-ը 75 անգամ մասնակցել է ընտրությունների (այդ թվում՝ ՏԻՄ): Նրա, երբևէ գրանցած լավագույն ցուցանիշը 1985 թ.-ին էր` 7, 25 %:  Ջոն Տարմելը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ընտրություններին ամենից շատ մասնակցած թեկնածու:

Չեխ Վլադիմիր Ֆրանցը 53 տարեկան է: Իբրև անկախ թեկնածու առաջադրվել է 2013 թ.-ին կայացած Չեխիայի ընտրություններին: Ֆրանցն իրավաբանական գիտությունների պրոֆեսոր է: Զբաղվում է արվեստով` նկարիչ է, օպերաների հեղինակ և դրամատուրգ: Թեկնածույի մարմնի 90 տոկոսը պատված է դաջվածքներով: Նա նաև ունի բազմաթիվ պիրսինգներ, իսկ մազերը ներկել է կապույտ: Ընտրությունների արդյունքում չի անցել երկրորդ փուլ, սակայն ստացել է ձայների բավականին մեծ քանակ, հատկապես` երիտասարդ ընտրողների կողմից:

Մեկ այլ ամերիկացի Գերի Ջոնսոն ԱՄՆ Լիբերալ կուսակցության անդամ է: Առաջադրվել է Միացյալ Նահանգների 2012 թ.-ի ընտրություններում: Նախկինում եղել է Նյու-Մեխիկո նահանգի նահանգապետ: Հետաքրքիր է, որ կուսակցության հանրագումարը, որում իբրև թեկնածու հաստատվել է Գերի Ջոնսոնը, տեղի է ունեցել Լաս Վեգասում: Նա ստացել է կուսակիցների 70 տոկոսի աջակցությունը: Գերի Ջոնսոնի նախընտրական ծրագրի գլխավոր դրույթներն էին` կրճատել պետական ծախսերը և օրինականացնել մարիխուանայի տարածումը: Արդյունքում՝ մարիխուանայի տերևները դարձան այս թեկնածույի նախընտրական քարոզարշավի գլխավոր խորհրդանիշները: 

Աշխարհի ամենատարօրինակ թեկնածուները (Տեսանյութ)