.jpg)
ԵԽԽՎ. Շատ կաևոր է, որ ընտրություններին չմասնակցող ուժերը բոյկոտի կոչ չանեն
Այն քաղաքական խոշոր ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններին, օրինակ, հավաքել էին մոտ 30 տոկոս ձայն, ակնկալվում էր, որ նախագահական ընտրություններին թեկնածու կառաջադրեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, Նորվեգիայից ժամանած Քնութ Փեդեր Վոլդսեթը (Knut Peder Voldset):
Շարունակելով խոսքը՝ պատվիրակության ղեկավարն ասաց, որ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ նախագահական ընտրություններին թեկնածու չառաջադրելու վերաբերյալ տարբեր պատճառներ են ներկայացվել:
«Այդ երեք կուսակցությունների ներկայացուցիչների հետ մենք խոսեցինք այն պատճառների մասին, որոնց հիման վրա էլ նրանք որոշեցին չմասնակցել ընտրությանը: Ժողովրդավարության պայմաններում յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում առաջադրել թեկնածու, թե՝ ոչ: Դրա թիկունքում կարող են լինել քաղաքական կամ ռազմավարական պատճառներ, բայց մեր պատվիրակության համար շատ կարևոր էր լսել, որ երեք քաղաքական կուսակցություններն իրենց ընտրողներին բոյկոտի կոչ չեն անում»,- ասաց Ավստրալիայից ժամանած պատվիրակության անդամ Ստեֆան Շենաքը:
Դիտարկմանը, թե ինչի՞ կարող էին հանգեցնել բոյոկտի կոչերը, բանախոսը պատասխանեց, որ այդպիսի խնդիր չկա իրականում. «Մենք նախընտրական այցով ենք եկել, ընտրություներից հետո էլ կլինի զեկույց, և այն ժամանակ, հավանաբար, կարող ենք ասել, թե ինչ է տեղի ունեցել»:
Նախորդող հրապարակում՝ ԵԽԽՎ. Ճշգրիտ ընտրացուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է