.jpg)
Զինդատախազ. ՀՀ զինված ուժերում արձանագրվել է հանցավորության կտրուկ նվազում
«ՀՀ զինված ուժերում հանցավորության մակարդակն զգալիորեն նվազել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2012 թվականին կատարած աշխատանքները, ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Այս տարի, 2011թ.-ի համեմատ, զինված ուժերում հանցագործությունները 21,2 տոկոսով նվազել են, ինչը արդյունքն է այն բանի, որ մեր գործողություներն ուղղված են ոչ միայն հանցագործությունների կանխարգելմանը, այլև դրանց իրականացման ռիսկի նվազեցմանը, ինչը հանգեցրել է նաև ծանր հանցագործությունների նվազմանը: Զինվորական ծառայություն կրելու կարգի դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 26.7 տոկոսով, հատուկ ծառայություների կրման կարգի դեմ հանցագործությունները նվազել են 24.1 տոկոսով: Ընդհանրապես բոլոր խումբ զինվորական հանցագործությունների առումով արձանագրվել է կտրուկ նվազում»,-ասում է զինդատախազը:
Անդրադառնալով մահվան ելքերով դեպքերին` նա նշեց, որ այդ առումով նվազումը ևս ակնհայտ է. 2011թ.-ի համեմատ, երբ կար 34 մահվան ելքով դեպք, այժմ գրանցվել է 26 դեպք, որից 9-ը կատարվել են հակառակորդի կողմից: