Գիգզը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
17/01/2013 19:49

Գիգզը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիայի գավաթի խաղարկությունում «Վեստ Հեմի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հաղորդել է, որ ակումբը նոր պայմանագիր կառաջարկի 39-ամյա Ռայան Գիգզին:

«Գիգզը ևս մեկ տարի կխաղա մեր թիմում: Ես ոչ մի նախանշան չեմ տեսնում, որ նա հոգնել է կամ ավելի թույլ է դարձել, բարձր մակարդակի վրա է նաև վարպետությունը: Ռայանը խաղադաշտում լիարժեք նվիրվելու ցանկություն ունի»,- Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է ESPN-ը:

Գիգզը կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ