.jpg)
Հարգրիվզ. «Գվարդիոլան ճիշտ որոշում է կայացրել»
«Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Օուեն Հարգրիվզը նշել է, որ Խոսեպ Գվարդիոլան ճիշտ որոշում է կայացրել` գլխավորելով մյունխենյան ակումբը: Հիշեցնենք, որ, ըստ երեկ տարածված պաշտոնական տեղեկատվության, Գվարդիոլան ամռանը կսկսի իր աշխատանքը «Բավարիայում»:
«Եվրոպական ֆուտբոլում շատ չեն այն ակումբները, որոնք կայուն ենթակառուցվածքներ ունեն: «Բավարիան» նրանց շարքում է,- Հարգրիվզի խոսքերը մեջբերել է «Sky Sports»-ը:- Մարդիկ հիմնականում հետևում են հանրաճանաչ Պրեմիեր լիգային, սակայն ես կարծում եմ, որ Պեպն առաջնորդվում է այլ չափանիշներով: Նա տեսել է, որ «Բավարիան» գերազանց մարզաբազա ունի, ֆուտբոլիստներ, ինչպես նաև հաջողություններ վերջին մրցաշրջաններում:
Գնահատելով բոլոր գործոնները` հասկացել է, որ դա մարզչական կարիերայի շարունակման լավագույն տարբերակն է: Կարծում եմ` դա ճիշտ որոշում է»: