.jpg)
Էթիկայի հանձնաժողովը մերժեց պատգամավորի դեմ դիմումը
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր կայացած դռնփակ նիստում մերժեց «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի դիմումը:
Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» կայքը:
ՀԿ-ի` հանձնաժողովին ուղղված դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը: Մասնավորապես, պատգամավորը, հանդիսանալով նաև «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն: