.jpg)
Հորդանանը սպառնում է փակել Սիրիայի հետ սահմանը
Հորդանանի վարչապետ Աբդուլ Էնսուրը հայտարարել է, որ թագավորությունը կարող է փակել Սիրիայի հետ սահմանը` նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալումից հետո աճող բռնության և սիրիացի փասխտականների զանգվածային հոսքի դեպքում: Այս մասին հայտնում է «The Daily Star»-ը:
Էնսուրի այս հայտարարությունն արտացոլում է Հորդանանի իշխանությունների անհնագստությունը՝ կապված փախստականների աճող թվի հետ, որն այս պահին կազմում է 285,000:
Հորդանանի կառավարության ղեկավարը հրաժարվել է նշել, թե որքանով է հավանական համարում սիրիական վարչակարգի առաջիկա տապալումը, սակայն ավելացրել է, որ Հորդանանը վերջին շրջանում կապեր չի ունեցել Դամասկոսի հետ: