.jpg)
Բիձինա Իվանիշվիլի. Ինչ խոստացել եմ` անպայման կիրականացնեմ
Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Երևանում գտնվող Վրաստանի Հանրապետության վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը: Հանդիպմանը հետևեց մամուլի ասուլիսը:
Բիձինա Իվանիշվիլիին հարց տրվեց Վրաստանում հայ համայնքին տրված նախընտարկան խոստումների, դրանց իրականացման հնարավորությունների և ընդհանրապես երկրի կյանքում համայնքի դերի մասին:
Բիձինա Իվանիշվիլին նշեց, որ շատ հայ բարեկամներ ունի և’ Վրաստանում, և’ Վրաստանի սահմաններից դուրս: Նախընտարկան շրջանում այցելել է այն տարածքներ, որտեղ ապրում են հայերը և ջերմ ընդունելության արժանացել:
«Հիմա գնդակը մեզ մոտ է. Ինչ խոստացել եմ` անպայման կիրականացնեմ»,- մեկ անգամ ևս խոստացավ Վրաստանի վարչապետը:
Վարչապետը նաև նշեց, որ Վրաստանի կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունը զգա, որ ապրում է սեփական երկրում:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած պատվիրակությունն այսօր է ժամանել Երևան:
Երևանում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի, Էներգետիկայի և բնական պաշարների և Էկոնոմիկայի նախարարների հետ:
Բիձինա Իվանիշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: