«Նախագահի հաջորդ ընտրություններին քաղաքական դաշտը կձևավորվի նոր սերնդից»
17/01/2013 15:41

«Նախագահի հաջորդ ընտրություններին քաղաքական դաշտը կձևավորվի նոր սերնդից»

Քաղաքական դաշտն ամայացած է, մրցակցություն չի լինի նախագահական ընտրություններին, դրանք կրելու են տեխնիկական բնույթ, սակայն սրանում պետք չէ մեղադրել միայն ՀՀԿ-ին:

Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով ներքաղաքական զարգացումների և նախագահական ընտրությունների մասին, նման կարծիք հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Միայն ՀՀԿ-ին մեղադրել ճիշտ չէ, քանի որ ՀՀԿ-ն ոչ ոքի ձեռքը չի բռնել»,- ասաց նա` հավելելով, որ եկել է սերնդափոխության պահը:

Ղարաբաղյան զարթոնքի սերունդը, քաղտեխնոլոգի խոսքերով, գնում է դաշտից: Նա կարծում է, որ փետրվարի 18-ի ընտրությունը վերջինն է, և գալիք ընտրություններին քաղաքական դաշտ է ձևավորվելու նոր սերնդից:

«88-ի սերունդը մաշվել է: Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի սերունդը գնում է…. Այս սերունդը, եթե հաջորդ ընտրություններին ունենա թեկնածու, ապա կլինի այնքան ծիծաղելի, որքան այժմ որոշ թեկնածուների առաջադրումն է ծիծաղ առաջացնում»,- եզրափակեց խոսքը Կարեն Քոչարյանը:

 

«Նախագահի հաջորդ ընտրություններին քաղաքական դաշտը կձևավորվի նոր սերնդից»