ՕԵԿ-ական.Մրցակցություն կլիներ, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն թեկնածու առաջադրեին
17/01/2013 13:31

ՕԵԿ-ական.Մրցակցություն կլիներ, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն թեկնածու առաջադրեին

Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր անելիքը,  յուրաքանչյուր քաղաքական որոշում կայացվում է`  ելնելով տվյալ քաղաքական ուժի  ներքին խնդիրներից: Լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրելու և որևէ թեկնածուի չսատարելու ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի որոշման մասին, նման կարծիք հայտնեց  ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը:

«Եթե տվյալ ուժերը իրենց թեկնածուներին առաջադրեին, ապա հնարավոր է`  մրցակցություն լիներ»,- կարծում է ԱԺ պատգամավորը:

Ի դեպ, ՕԵԿ անդամը չցանկացավ մեկնաբանել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` նկատելով, թե այդ ամենին գնահատական կտա ժամանակը և պատմությունը:

 

ՕԵԿ-ական.Մրցակցություն կլիներ, եթե ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն թեկնածու առաջադրեին