.jpg)
ԵԽԽՎ. Ճշգրիտ ընտրացուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է
ԵԽԽՎ նախընտրական պատվիրակությունը տեղեկացվել է ժողովրդավարական ընտրությունների կազմակերպմանն ուղղված ջանքերի վերաբերյալ, սակայն մտահոգված է ընտրական գործընաթցի նկատմամբ հետաքրքրության և վստահության համընդհանուր պակասով:
ԵԽԽՎ պատվիրակության համար հիմանական մտահոգության առարկա են հանդիսանում ընտրացուցակներում առկա էական անճշտությունները, քանզի ճշգրիտ ցուցակը ցանկացած պատշաճ ընտրության նախապայմանն է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության պատվիրակության ղեկավար, Նորվեգիայից Քնութ Փեդեր Վոլդսեթը (Knut Peder Voldset):
«Պատվիարկությունը նաև հիասթափված էր տեսնել, որ այս խնդիրները շտապ շտկելու վերաբերյալ նախկին հանձնարարականները չեն իրականացվել»,- ասաց պատվիրակության ղեկավարը:
Ներկայացնելով իրենց դիտողությունները՝ պատվիրակության ղեկավարը նշեց նաև, որ քվեարկությունից մեկ ամիս առաջ ընտրողները մեծ հետաքրքրություն չունեն ընտրությունների նկատմամբ, ինչը, ըստ նրա, շատ մտահոգիչ է:
«Մտահոգիչ է նաև, որ որոշ քաղաքական խոշոր ուժեր, որոնք խորհրդարանական ընտրություններին օրինակ հավաքել էին մոտ 30 տոկոս, թեկնածու չառաջադրեցին նախագահական ընտրություններում»,- ընդգծեց Քնութ Փեդեր Վոլդսեթը:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ այս հանգամանքը նույնպես ազդել է ընտրողների վրա, ինչպես նաև՝ ստվեր է նետում սպասվող ընտրությունների վրա. «Հետևաբար՝ պետք է վերականգնել քաղաքացիների հավատը, հատկապես, համապետական նման ընտրությունների նկատմամբ»:
Բանախոսը նկատեց նաև, որ ԱԺ ընտրություններից հետո ընտրողների նկատմամբ ճնշումների և վարչական ռեսուրսի օգտագործումն դեպքերն արդեն շտկվել է:
Եզրափակելով խոսքը՝ Քնութ Փեդեր Վոլդսեթը հույս հայտնեց, որ բոլոր թեկնածուների համար կստեղծվի հավասար դաշտ, ինչպես նաև՝ հավասարաչափ լուսաբանում:
Նշենք, որ ԵԽԽՎ պատվիրակությունն արդեն հանդիպումներ է ունեցել գործող Նախագահի, նախագահի մյուս թեկնածուների, ԿԸՀ նախագահի, ԱԳ նախարարի հետ: