.jpg)
LA Times. Լեռնային Ղարաբաղ. Հակամարտությունը ո՛չ ավարտվել է, ո՛չ մոռացվել
«Los Angeles Times» պարբերականը տպագրել է հոդվածագիր Քերոլ Ուիլյամսի` «Լեռնային Ղարաբաղ. Հին հակամարտությունը ո՛չ ավարտվել է, ո՛չ էլ մոռացվել» խորագրով հոդվածը:
«Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքի երկայնքով հայ և ադրբեջանական զինված ուժերը շուրջ 19 տարի դժվարությամբ են պահում հրադադարի ռեժիմը: Բայց անհանգստացնող կրակոցները և ուժի սադրիչ կիրառումը վերջին շաբաթներին ավելի չարագույժ զգացմունքներ են առաջացնում:
25 տարի առաջ փետրվարին Ադրբեջանի երկրորդ քաղաք Սումգայիթում մոլեգնած ատելությունը «եռաց» և ադրբեջանցի ազգայնականները կատաղության պոռթկման ժամանակ սպանեցին 31 հայի:
Մոտեցող տարելիցը, որն ուղեկցվում է նաև Հայաստանում նախագահական ընտրությունների և Սիրիայից հայ փախստականների` վիճելի տարածքում վերաբնակեցմամբ, բորբոքում են դժոգություններն ու անհանգստություն առաջացնում. նոր արյունալի մեկ այլ բախում կա հորիզոնում»,- գրում է հոդվածագիրը:
«Ինչո՞ւ է մեկուսացած, աղքատ և նավթային, ոսկու ընդերքից հեռու Լեռնային Ղարաբաղը այդքան տենչալի երկու կողմերի համար»,- գրում է Ուիլյամսը:
«Դա ֆանտաստիկ կարևոր առևտրային ուղի է, ոչ միայն էներգետիկ ռեսուրսների, այլև բեռնափոխադրումների և այլ հարցերի համար»,- գրում է Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Լոուրենս Շիտսը:
«Ամերիկյան նավթային ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել Ադրբեջանում, ինչպես նաև՝ ԱՄՆ-ն կարևոր զգացմունքային կապեր ունի Հայաստանի հետ, քանի որ այնտեղ մեծ հայկական համայնք կա»,- գրում է հոդվածագիրը: