Արձան կոտրողը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ
17/01/2013 15:00

Արձան կոտրողը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ

Ոստիկանության Իջևանի բաժին բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Մարտուն Ղ.-ն, ով օրեր առաջ քարով կոտրել է Իջևանի քաղաքային զբոսայգում  գտնվող արձանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Մարտուն Ղ.-ն հաշվառված է որպես հոգեկան հիվանդ:

Ոստիկանության Իջևանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք՝ հունվարի 15-ին մամուլում հրապարակում եղավ, ըստ որի՝ վնասվել է խորհրդային տարիներին զբոսայգում տեղադրված քանդակներից մեկը:

 

Արձան կոտրողը հաշվառված է որպես հոգեկան հիվանդ