Տաշիր-Գոգավան և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են
17/01/2013 18:58

Տաշիր-Գոգավան և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ  ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի են Տաշիր-Գոգավան և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները:

Ապարանի, Դիլիջանի, Աշոցքի ավտոճանապարհներին և Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:
 

Տաշիր-Գոգավան և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները դժվարանցանելի են