Հայրիկյան. Այս շրջանում գործող նախագահը պետք է դադարեցնի լիազորությունները
17/01/2013 14:12

Հայրիկյան. Այս շրջանում գործող նախագահը պետք է դադարեցնի լիազորությունները

Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը կարծում է, որ նախընտրական շրջանում գործող Նախագահը պետք է վայր դնի իր լիազորությունները: Այս մասին ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարեց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նա նաև անդրադարձավ էպոսագետ Վարդան Սեդրակյանի այն հայտարարությանը, թե նախընտրական շրջանում պետք չէ թույլ տալ որևէ երկրի ղեկավարի մուտքը Հայաստան:

«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ նախագահը փոխանցի իր լիազորությունները ԱԺ նախագահին, իսկ ներկա պահին պաշտոնական այլ հանդիպումները ձևավորվում են նախագահի լիազորությունների շրջանակում և դրանում այլ ենթատեքստ պետք չէ փնտրել»,- ասաց Հայրիկյանը:

Այս ընտրություններին Պարույր Հայրիկյանը մասնակցում է «Հավատը՝ գործերով» կարգախոսով: Թեկնածուի խոսքերով, սա ավետարանական ճշմարտություն է:
 

Հայրիկյան. Այս շրջանում գործող նախագահը պետք է դադարեցնի լիազորությունները