Րաֆֆի Հովհաննիսյանը Ելիսեյան պալատում քննարկել է ընտրությունների հարցը
17/01/2013 15:13

Րաֆֆի Հովհաննիսյանը Ելիսեյան պալատում քննարկել է ընտրությունների հարցը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի գլխավոր դիվանագիտական խորհրդական Փոլ Ժան-Օրթիզի հետ:

Կուսակցության լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ հանդիպեւոմը տեղի է ունեցել Ելիսեյան պալատում՝ Ֆրանսիայի նախագահի նստավայրում:

Հանդիպմանը անդրադարձ է եղել Հայաստանի առաջիկա ընտրություններին, ժողովրդավարության գոյավիճակին, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և Երևանի արտաքին քաղաքականության ապագա գերակայություններին վերաբերող հարցերի:

Հաղորդագրության համաձայն՝ ավելի վաղ Հովհաննիսյանը մասնակցել է ֆրանսահայ համայնքի հետ հանրային ֆորումին, որտեղ հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայկական սփյուռքի առջեւ ծառացած այսօրվա ու վաղվա մարտահրավերներին:
 

Րաֆֆի Հովհաննիսյանը Ելիսեյան պալատում քննարկել է ընտրությունների հարցը