Ավարտվեց նախագահական քարոզարշավից առաջ վերջին ՀՀԿ ԳՄ նիստը
17/01/2013 22:05

Ավարտվեց նախագահական քարոզարշավից առաջ վերջին ՀՀԿ ԳՄ նիստը

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որը նախագահական քարոզարշավից առաջ վերջինն էր: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա տեղեկացմամբ` առաջիկա մեկ ամսում կլինեն շտաբի նիստեր և աշխատանքային հանդիպումներ:

«Հունվարի 21-ին ՀՀԿ-ն քարոզարշավը սկսելու է Երևանի Ավան թաղամասից, որից հետո շարունակվելու է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում»,- հավելեց Է. Շարմազանովը: 

Ավարտվեց նախագահական քարոզարշավից առաջ վերջին ՀՀԿ ԳՄ նիստը