.jpg)
Քաղաքագետ. Չկա թեկնածու, ով կարող է մրցակցել գործող Նախագահի հետ
«Գործող Նախագահի հաղթանակը կանխորոշված է: Այս պահին չեմ տեսնում մեկին, ով կարող է մրցակցել նրա հետ»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ քաղաքագետի՝ ընտրությունների ելքը որոշվեց այն ժամանակ, երբ ընտրապայքարից դուրս եկան ընդդիմադիր հիմնական ուժերը:
Նրա կարծիքով՝ առաջադրված 8 թեկնածուների մեջ կան մարդիկ, ովքեր արդեն պատրաստ են հայտարարել, որ լուրջ պայքար չեն կարողացել մղել, քանի որ ընտրությունների ընթացքում անարդարություններ և օրինախախտումներ են եղել. «Դա հին սցենար է: Երբ մրցակիցները հայտարարում են, որ սցենարն արդեն պատրաստ է»:
Քաղաքագետն անիմաստ է համարում այն գործիչների առաջադրումը, որոնց ընտրողը չի ճանաչում, վստահում ու հավատում. «Հարց է առաջանում, թե ինչպես են կարողացել վճարել 8 միլիոն ընտրագրավը»: