.jpg)
Ս. Սաֆարյան. Օգոստոսին քաղաքապետը կհայտարարի, թե պատրաստ է Ձմեռ 2014-ին
«Կիսում եմ ֆեյսբուքայն ընկերներիս զայրույթը մայրաքաղաքի այլանդակ սառցեպատ վիճակի կապակցությամբ: Երևանի քաղաքապետը ողջ դեկտեմբերին զբաղված էր տոնածառ ու կուկլեք դնելով, իսկ տեղացող ձյունը մաքրող չկար: Հունվարն էլ զբաղված կլինի տոնածառերը հանելով ու էլի սառույցը մաքրող չկա ու չի լինի»,- քիչ առաջ Facebook-յան իր էջում նման գրառում է կատարել «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
«Եվ այդպես ձմեռը կգլորի` մինչև օգոստոսին ձյուն մաքրող մեքենաները կկանգնեցնի Հանրապետության հրապարակում ու կհայտարարի, թե պատրաստ է Ձմեռ 2014-ին... Այն տպավորությունն է, որ քաղաքապետը մայրաքաղաքի վնասվածքաբանների ու հիվանդանոցների հետ փայ մտած աշխատում է. մարդիկ ոտք ու ձեռ կոտրեն, դիմեն բժիշկներին, վճարեն .... մի խոսքով, տղերքը ոնց-որ գծի մեջ են...»,- գրել է Ս. Սաֆարյանը: