.jpg)
Սիրիական բանակն ազատագրել է Մլեյհա շրջանը
Սիրիական բանակն ամբողջությամբ ազատագրել է Դամասկոսից հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մլեյհա շրջանը: Այս մասին հայտնում է Al-Watan թերթը:
Շաբաթներ շարունակ Ջաբհաթ Ալ-Նուսրա («Հաղթանակի ճակատ») և Լիվա ալ-իսլամ («Իսլամի դրոշ») խմբավորման անդամները փորձում էին գրավել այստեղ տեղակայված հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարական կենտրոնը:
Ռազմանական գործողության ժամանակ կիրառվել է օդուժ և հրետանի: Թերթի փոխանցմամբ՝ զինյալները նահանջել են՝ ունենալով լուրջ կորուստներ:
Իրավիճակը սրված է նաև Իդլիբ քաղաքում:
Պետական SANA հեռուստաընկերությունը հայտում է, որ բանակի ստորաբաժանումները կանխել են Աբու Զուհուր օդանավակայաի վրա ապստամբների գրոհը: Ապստամբների թվում կան զոհեր և վիրավորներ, ոչնչացվել է ռազմական տեխնիկա:
Հիշեցնենք, որ նախօրեին Իդլիբում ահաբեկիչները պայթեցրել էին երկու ականապատ մեքենաներ, որի հետաևքնով զոհվել է 22 և վիրավորվել 30 մարդ: