19/01/2013 12:54
Գործազուրկ Սեդրակյանն ունի ինը միլիոն ինը հարյուր հազար դրամ
Էպոսագետ Վարդան Սեդրակյանը թեև այս պահին չի աշխատում, բայց ունի 9 մլն 900 հազար դրամ գումար: Սա, ըստ հունվարի 16-ին ԿԸՀ ներկայացված հայտարարագրի:
Նույն հայտարարագրում նշված է, որ Սեդրակյանը Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ունի երեք հողամաս` 0,141 հա , 0,16 հա և 0,1600 հա մակերեսներով: Եվս մեկ հողամաս ունի Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքում (0,255 հա): Նույն համայնքում ունի նաև անասնագոմ:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում էպոսագետն ունի 252,4 քմ մակերեսով առանձնատուն և 132 քմ մակերեսով մեկ բնակարան Արաբկիր համայնքում:
Որպես շարժական գույք` թեկնածուի անունով գրանցված է 2011թ.-ի արտադրության մեկ «Միցուբիշի Outlander 3.0» ավտոմեքենա:
Թեկնածուն չունի թանկարժեք գույք (8 մլն դրամից ավել արժեք ունեցող): Նշված չեն նաև թեկնածուի եկամուտները:
Արժեթղթային կամ այլ ներդրումներ թեկնածուն չունի:
Նախորդող հրապարակում՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ունի 402 հազար դրամ և 51 հազար դոլար
Հրանտ Բագրատյանն ունի 2 բնակարան և մեկ ավտոտնակ