Հալեպը կտրված է աշխարհից. Օդանավակայանը շարունակում է փակ մնալ
21/01/2013 17:06

Հալեպը կտրված է աշխարհից. Օդանավակայանը շարունակում է փակ մնալ

Հալեպը շարունակում է կտրված մնալ աշխարհից: Ավտոճանապարհները չափազանց վտանգավոր են, իսկ օդանավակայանն արդեն քանի օր է չի գործում: Այս մասին Aysor.am-ին ասաց Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Հալեպում հարաբերական անդորր է, սակայն երաշխիքներ չկան, որ հինգ րոպե հետո էլ խաղաղ կլինի: Օդանավակայանի գործարկման մասին Ռեյիսյանը տեղեկություններ չունի, միայն նշում է, որ մարդիկ չեն կարողանում Հալեպից դուրս գալ կամ գալ Հալեպ:

Ռեիսյանը նշեց, որ Հալեպի համալսարանում օրերս տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված հայ երիտասարդը բժիշկների հսկողության տակ է և վիճակը բավարար է գնահատվում:

Հալեպը կտրված է աշխարհից. Օդանավակայանը շարունակում է փակ մնալ