.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբերը լինելու են մեքենաները
Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կլինի բոլոր մարզերում, ակտիվորեն կշփվի քաղաքացիների հետ և կներկայացնի այն պատկերացումները, որը հնարավորւթյուն կտա Հայաստանին դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից: Լրագրողների հետ զրույցում, խոսելով նախագահի թեկնածու Րարֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի մասին, ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
«Կարծում եմ` մենք կկարողանանք մեր քաղաքացիներին հասցնել այն գաղափարը, որ հնարավոր է աշխատատեղեր ստեղծել, բարձր աշխատավարձ ունենալ, արտագաղթը փոխարինել ներգաղթի, հնարավոր է ազատ տնտեսական մրցակցային դաշտ ունենալ, մարդու իրավունքների պաշտպանվածություն ունենալ»,- ասաց նա:
Նախագահի թեկնածուն, Ա. Մարտիրոսյանի խոսքով, շատ ակտիվ քարոզարշավ է իրականացնելու, քանի որ վճռական է տրամադրված. «Նա գնում է պայքարի, իսկ պայքարը ոչ թե կուսակցության կամ իր համար է, այլ` այն Հայաստանի համար, որ նոր է գալու»:
Ր. Հովհաննիսյանն իր քարոզարշավն անցկացնելու է շրջիկ մեքենաներով, և ինչպես Արմեն Մարտիրոսյանը նշեց, նա կարող է ցանկացած ժամանակ ցանկացած վայրում հայտնվել:
Նշենք, որ Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբերը լինելու են մեքենաները, որոնցով էլ շրջելու է նախագահի թեկնածուն: