Ադրբեջանում ինքնասպան է եղել Ղարաբաղյան պատերազմում զոհվածի մայրը
21/01/2013 15:38

Ադրբեջանում ինքնասպան է եղել Ղարաբաղյան պատերազմում զոհվածի մայրը

Ադրբեջանի Դաշքեսան քաղաքում ինքնասպանություն է գործել 1992 թ-ին Ղարաբաղյան պատերազմում զոհված Միխայիլ Ռզա օղլու Աբասովի մայրը: Նրան հունվարի 20-ի առավոտյան հայտնաբերել են խոհանոցում՝ կախված՝ որդու նկարը կրծքին փակցրած: Այս մասին ադրբեջանական «Ազադլիգ» թերթին հայտնել են Դաշքեսանի աղբյուրները:

Տեղացիներն ազգությամբ ռուս տիկին Գալյային հաճախակի են տեսել որդու գերեզմանի մոտ:

Կնոջ ինքնասպանության պատճառները հայտնի չեն: Ենթադրվում է, որ նա այդ քայլին դիմել է նյութական և հոգեբանական վատ վիճակից ելնելով: 

Ադրբեջանում ինքնասպան է եղել Ղարաբաղյան պատերազմում զոհվածի մայրը