Ադրբեջանցի սպան ստորացրել է զինվորներին և նկարները տեղադրել Facebook-ում
21/01/2013 12:43

Ադրբեջանցի սպան ստորացրել է զինվորներին և նկարները տեղադրել Facebook-ում

Վերջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում ամենից շատ քննարկվող թեմաներից են ադրբեջանցի սպա Ուլվի Նամազլի Ֆեյսբուքյան էջում զետեղված լուսանկարները: Այս մասին գրում է «ՍալամՆյուզ» լրատվական գործակալությունը:

Ներկայումս սպայի Ֆեյսբուքյան էջը փակված է` առաջացած աղմուկի պատճառով: Ավելին՝ թեմայի հետ կապված բողոքի ակցիա է հասունացել:

Նշենք, որ առավել մեծ աղմուկ է հանել այն լուսանկարը, որտեղ սպայի հետևում մեջքով կանգնած զինվորների մեջքին ատամի մածուկով գրված է «Gəncə» (Գյանջա, հավանաբար այն քաղաքն է, որտեղ ապրում է Ուլվի Նամազլի): 

Ֆոտոշարքն` այստեղ:

Ադրբեջանցի սպան ստորացրել է զինվորներին և նկարները տեղադրել Facebook-ում