Բալոտելլին կարող է «Միլան» տեղափոխվել վարձավճարով
21/01/2013 20:12

Բալոտելլին կարող է «Միլան» տեղափոխվել վարձավճարով

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին, ով հայտնվել է «Միլանի» ուշադրության կենտրոնում, արդեն մոտ ժամանակներս կարող է վարձավճարով տեղափոխվել իտալական ակումբ:

Հիշեցնենք, որ «Միլանի» ու «Մանչեսթեր Սիթիի» բանակցություններում հիմնական խնդիրը ֆուտբոլիստի տրանսֆերային բարձր արժեքն է` 31 մլն ֆունտ ստեռլինգ: Հաղորդվում է, որ եթե այսօր շարունակվող բանակցություններում կողմերը չկարողանան ընդհանուր եզրեր գտնել, իտալացի ֆուտբոլիստը կարող է «Միլան» տեղափոխվել վարձավճարով` մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը ժամկետով:

Բալոտելլին կարող է «Միլան» տեղափոխվել վարձավճարով