Լուիջի դել Ներին հեռացվել է «Ջենոայից»
21/01/2013 20:22

Լուիջի դել Ներին հեռացվել է «Ջենոայից»

«Ջենոայի» գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներին ակումբի ղեկավարության որոշմամբ հեռացվել է իր պաշտոնից: Այս մասին հայտնում է թիմի պաշտոնական կայքը: Հեռացման մասին որոշումը կայացվել է «Կատանիայից» Իտալիայի առաջնության 21-րդ տուրի տնային խաղում 0:2 հաշվով կրած պարտությունից մի քանի ժամ անց:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում դել Ներիին, ինչպես նաև նրա օգնականներ Կոնտիին, Դ’Անժելոյին ու Ալիմոնտուին` թիմի հետ կատարած աշխատանքի համար»,- հաղորդում է «Ջենոայի» մամուլի ծառայությունը:

Դել Ներին այդ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Լուիջի դի Կանիոյին փոխարինել է անցած տարվա հոկտեմբերին, սակայն չկարողացավ բարելավել «Ջեոնայի» արդյունքները` տոնելով ընդամենը 2 հաղթանակ, կրելով 9 պարտություն և 2 հանդիպում ավարտելով ոչ-ոքի արդյունքով: 21-րդ տուրից հետո «Ջենոան» 17 միավորով զբաղեցնում է «A» սերիայի մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը:

Սպասվում է, որ մոտ ժամամակներս «Ջենոան» կգլխավորի Դավիդե Բալլարդինին, ով 2010 թ. նոյեմբերից մինչև 2011 թ. մայիսն արդեն աշխատել է այդ թիմում:

Լուիջի դել Ներին հեռացվել է «Ջենոայից»