.jpg)
Մեծահասակների մեծ մասը երազում է փակել բանկերից վերցրած վարկերը
Մի խումբ սոցիոլոգներ մեծահասակների շրջանում ուսումնասիրություն են անցկացրել` հասկանալու համար, թե ինչ երազանքներ ու նպատակներ ունեն նրանք: Արդյունքում պարզ է դարձել, որ մեծահասակների 12 տոկոսն առհասարակ երազանք չունի, իսկ մյուսների մեծամասնությունը երազում է միլիոնատեր դառնալու կամ ամբողջ աշխարհով ճամփորդելու մասին:
Նույն սոցիոլոգները նշում են, որ մարդն իր կյանքի ընթացքում, միջինում հասցնում է իրականացնել իր երազանքներից միայն հինգը: Մի խումբ մարդիկ երազանքների իրականացման համար ժամանակ չեն գտնում, իսկ մյուսները պարզապես վախենում կամ չեն համարձակվում:
raut.ru-ի հաղորդմամբ՝ հարցման արդյունքում առանձնացվել են հետևյալ երազանքները` տեսնել հյուսիսափայլը, բարձրանալ չինական մեծ պատի վրա, փակել բանկում ունեցած բոլոր վարկերը, գրել վեպ, սովորել որևէ օտար լեզու, տեսնել Եգիպտոսի բուրգերն ու մասնակցել որևէ մրցավազքի: