ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի պատվիրակությանը
21/01/2013 19:29

ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի պատվիրակությանը

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի դասախոսներին և ուսանողներին:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները:

Պատասխանելով ներկաների հարցերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, անդրադարձավ ներկաներին հետաքրքրող մի շարք տարածաշրջանային հարցերի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լարտվական ծառայությունից:
 

ԱԳ նախարարն ընդունեց Ջոնս Հոպկինսի համալսարանի պատվիրակությանը