.jpg)
715 անվճար ցուցատախտակ, 33 դահլիճ` քարոզչության համար
Նախընտրական քարոզարշավի շրջանակում քաղաքապետարանը, ՀՀ օրենքներով տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունների շրջանակում, արդեն իսկ 715 անվճար ցուցատախտակ է տեղադրել մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ թեկնածուների քարոզչական պաստառները փակցնելու համար: Այս մասին, քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԵԱՀԿ երկարաժամկետ դիտորդների պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Բացի այդ նախատեսվել են 33 դահլիճ, որոնք ևս անվճար կտրամադրվեն թեկնածուներին՝ ընտրողների հետ նախընտրական հանդիպումների կազմակերպման համար: