Էռնեստո Վալվերդե. «Ռեալին» կարելի է զարմացնել միայն մեկ անգամ»
21/01/2013 20:32

Էռնեստո Վալվերդե. «Ռեալին» կարելի է զարմացնել միայն մեկ անգամ»

«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Պրիմերայի 20-րդ տուրում «Ռեալից» իր թիմի` 0:5 հաշվով կրած պարտության մասին:

«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում մենք հավասարի պես խաղացինք «Ռեալի» հետ: Այդ հանդիպումը մենք անցկացրեցինք բարձր տրամադրությամբ` զարմացնելով մրցակցին: Բայց «Արքայական թիմին» կարելի է զարմացնել միայն մեկ անգամ, ոչ ավելի: Այս անգամ մրցակիցը հիանալի էր գործում: 0:1 հաշվի ժամանակ մենք աշխատում էինք հասնել ավելիին, սակայն դրա համար շատ թանկ վճարեցինք: Հաշիվն արագ դարձավ 0:2. այնուհետև` 0:3, և մենք քանդվեցինք:

Ոչ ոք չի սիրում պարտվել նման հաշվով, բայց դա ընդամենը մեկ խաղ է, և ընդամենը 3 միավոր ենք կորցրել: Բացի այդ, կարող ենք վրեժ լուծել «Ռեալից» Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում չորեքշաբթի կայանալիք խաղում»,- Վալվերդեի խոսքերը մեջբերել է AS-ը:

Էռնեստո Վալվերդե. «Ռեալին» կարելի է զարմացնել միայն մեկ անգամ»