«Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը»
21/01/2013 19:58

«Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը»

2013 թ. հունվարի 17-18-ը Հռոմում տեղի ունեցավ «Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը» կոնֆերանսը, որը նվիրված էր ֆուտբոլում պայմանավորված խաղերի կանխմանն ու հետաքննությանը: Կոնֆերանսը կազմակերպվել էր ԻՆՏԵՐՊՈԼԻ կողմից` ԻՆՏԵՐՊՈԼ/ՖԻՖԱ Ուսուցում, Կրթություն և Կանխման Նախաձեռնություն ծրագրի շրջանակներում՝ Իտալիայի հասարակական անվտանգության բաժնի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի աջակցությամբ:

50 երկրների և 20 միջազգային կազմակերպությունների 200 պատվիրակների թվում էին նաև ներկայացուցիչներ Հայաստանից՝ ՀՖՖ իրավաբանական և կադրերի բաժնի պետ Լուսինե Բակումյանը, ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը և ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնի բյուրոյի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վռամ Փահլևանյանը:

Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրները, ասիական խաղադրույքների շուկայի և կազմակերպված հանցագործության ազդեցությունը ֆուտբոլի վրա, խաղացողների պաշտպանությունը և նախաձեռնությունը ուսուցման, կրթության, կանխման և հետաքննության մեջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

«Պայմանավորված խաղեր. գեղեցիկ խաղի տգեղ կողմը»