.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյանը Անդրիաս Ղուկասյանին այցի գնաց մետրոյով
Այսօր քարոզարշավի մեկնարկից գրեթե անմիջապես հետո նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է մեկ այլ թեկնածու հացադուլ հայտարարած Անդրիաս Ղուկասյանին:
Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Լիլիթ Սարուխանյանն Aysor.am կայքին ասաց, որ Հովհաննիսյանը Հանրապետության հրապարակից մետրոյով գնացել է Մարշալ Բաղրամյան կայարան, որտեղից էլ ոտքով իջել է Գիտությունների ազգային ակադեմիա: Հանդիպման ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանն իր զորակցությունն է հայտնել Անդրիաս Ղուկասյանին ու նշել, որ նրա օրինակը պետք է վարակիչ լինի շատերի համար: